Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է ցամաքային ուժեր մտցնել Սիրիա


Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը նախատեսում են թույլատրել Սիրիայում ռուսական ռազմարշավի ընթացքում ցամաքային զորքերի կողմից մարտարշավների իրականացում:

Ըստ նախնական տվյալների՝ Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը ուրբաթ օրը նախատեսում են քննարկել ու հաստատել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմարշավի նպատակասլացությունը բարձրացնելու նպատակով ցամաքային զորքերի կողմից վերգետնյա մարտարշավների իրականացումը թույլատրելու վերաբերյալ կառավարության դիմումը:

Այդպիսի ռազմական գործողություններ արտոնելու համար արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ՌԴ օրենսդիրում գործող կուսակցական մի շարք խմբակցություններ: Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը այդպիսի մարտարշավների իրականացմանը կողմ կարծիքներ է հնչեցրել արդեն այսօր: Տեղի է ունեցել նաև այդ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի և Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպում:

XS
SM
MD
LG