Ռուսատանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ի առաջատար բանկերից մեկը՝ «Ջեյ Փի Մորգան»-ը, երկրի դեսպանություններից մեկի կողմից ծառայություն մատուցողին կատարվող դրամական փոխանցումներն արգելափակելու մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Ղազախստանում դեսպանության կողմից ապահովագրական ծառայությունների դիմաց փոխանցում կատարելու անկարողությունը կապված է անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսատանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետ: որոնք ընդունվել են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանի բռնակցման հետ:
«Ջեյ Փի Մորգան» բանկի կողմից ֆինանսական միջոցների փոխանցման արգելափակումը, Ռուսաստանի արտգործնախարարության համաձայն, «անընդունելի է, անօրինական և անմիտ»: Արտգործնախարարությունն ասել է, թե ԱՄՆ-ի Սպիտակ տունը «հստակորեն գերագնահատել է իր կարողությունները»՝ զգուշացնելով, որ դեսպանության կողմից միջոցների փոխանցման անկարողությունը «հետևանքներ կունենա» Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության համար: