Շաբաթ օրը Իսպանիայի Մադրիդ քաղաքում 95 տարեկան հասակում մահացավ ռուսական Ռոմանովների դինաստիայի վեջին անդամներից Դքսուհի Լեոնիդա Գեորգիեւնան։
Ներկայիս Վրաստանում 1914 թվականին ծնված Դքսուհի Լեոնիդան ամուսնացել էր Ալեքսանդր 2-րդի ծոռ, Դուքս Վլադիմիր Կիրիլովիչի հետ։
1992 թվականին Դուքս Կիրիլովիչի մահից հետո Լեոնիդան Բոլշեվիկների հեղափոխությունից առաջ ծնված Ռոմանովների դինաստիայի ողջ մնացած միակ անդամն էր։
Բոլշեվիկները 1918-ի հուլիսի 17-ին ռուսական Եկատերինբուրգ քաղաքում գնդակահարել էին Նիկոլայ ցարին, նրա կնոջը՝ Աեքսանդրային եւ նրանց հինգ երեխաներին։