Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Միացյալ Նահանգների հետ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը վերահսկելուն ուղղված աշխատանքներ իրականացնելու մասին պայմանագրից դուրս գալու մասին, ինչը նշանակում է, որ երկու պետությունների կառավարությունները շարունակել են միմյանցից հեռանալուն ուղղված միտումը:
Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրված հրամանագիրը չորեքշաբթի օրը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում: Հրամանագրում նշված է, որ Մոսկվան դուրս է գալիս պայմանագրից, քանի որ այն «չի արտացոլում ներկայում ստեղծված իրավիճակը և սպառել է իր ներուժը»:
Ռուսաստանի վարչապետի կողմից նման հրամանագիր ստորագրելուց օրեր առաջ Միացյալ Նահանգների իշխանություններն էին հայտնել քաղաքացիական կազմակերպությունների աջակցությանն ուղղված Ռուսաստանի հետ աշխատանքային համատեղ խմբից դուրս գալու մասին: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակն անցյալ շաբաթվա վերին հայտնել էր, թե որոշումն ընդունվել է՝ «քաղաքացիական հասարակության նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից վերջերս ուժի մեջ մտած սահմանափակումների լույսի ներքո»:
Մոսկվան վերջին ամիսներին միջոցառումներ է ձեռնարկել՝ ուղղված Միացյալ Նահանգների կողմից ֆինանսական օգնություն ստացող մի քանի կազմակերպության դեմ: Բացի այդ, անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանում դադարեցվել էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության գործունեությունը, որին Ռուսաստանի իշխանությունները ներկայացրել էին երկրի քաղաքական կյանքին միջամտելու մեղադրանքներ: Վաշինգտոնը սակայն կտրականապես հերքել է նման մեղադրանքները:
Բացի այդ, Ռուսաստանի Պետդումայի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ընդունվել էր Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող՝ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենք»-ի նախագիծը, որը հետագայում օրենքի ուժ է ստացել՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվելուց հետո:
Այս օրենքն ընդունվել էր ԱՄՆ-ում «Սերգեյ Մագնիտսկու» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ: Այդ օրենքը կրում է Ռուսաստանի բանտերից մեկում զոհված իրավաբան Սերգեյ Մագնիտսկու անունը, որը դարձել է Ռուսաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող խախտումների խորհրդանիշը: