Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան պատրաստ չէ փոխելու Սիրիայի կառավարության վերաբերյալ իր ունեցած դիրքորոշումը՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի պետություններն օգտագործում են «ալ-Քաիդա»-ի նման զինյալների խմբավորումները՝ փորձելով պաշտոնաթող անել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Ռուսաստանի հեռուստաալիքներից մեկին տված իր հարցազրույցում երկրի նախագահը հարցականի տակ է դրել այն հանգամանքը, թե իր պետությունը պետք է լինի միակը՝ Սիրիայի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը վերագնահատելու հարցում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է վերագնահատի Սիրիայի հարցի շուրջ զբաղեցրած դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք բանաձևի նկատմամբ վետոյի իրավունք օգտագործելուց հետո, Վլադիմիր Պուտինն ասել է. «Գու՞ցե այս երկրի շուրջ բանակցություններում մեր գործընկերները նույնպես պետք է վերագնահատեն իրենց ունեցած դիրքորոշումը»:
Առանց որևէ երկրի անունը տալու, Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ասադի հրաժարականը ցանկացող Արևմուտքի պետությունները աջակցություն են ցուցաբերում Սիրիայի նախագահի դեմ ռազմական գործողություններ վարող զինյալներին: Պուտինը «չափազանց վտանգավոր և անհեռատես» է անցանել նման քաղաքականությունը:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երկրի նախագահին հավատարիմ ստորաբաժանումները գրավել են ապստամբների ուժերի վերահսկողության տակ որոշ ժամանակ եղած քաղաքը:
Կազմակերպության համաձայն, Հորդանանի սահմանամերձ Թել Չեհաբ քաղաքի ուղղությամբ հինգշաբթի առավոտյան գրոհ էր իրականացվել Սիրիայի կառավարական ուժերի հարյուրավոր զինծառայողների կողմից՝ հրասայլերի աջակցությամբ: Քաղաքը գրավելուց հետո կառավարական ուժերն իրականացրել են զանգվածային ձերբակալություններ, կրակի մատնել ասպտամբների բազմաթիվ թաքստոցներ: