Մատչելի հղումներ

Ռուսաստանը վետո կկիրառի Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը «Սիրիայի կառավարությանը մեղադրանք ներկայացնելու միակողմանի միջոց» է անվանել

Ռուսաստանի պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մարդասիրական օգնության առաքման վերաբերյալ բանաձևը կազմվել է որպես ռազմական ներխուժման «նախագուշակ», և որ Ռուսաստանը թույլ չի տալու նման բանաձևի ընդունումը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը չորեքշաբթի օրն ասել է, որ բանաձևն իր ներկայիս տեսքով «անընդունելի» է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը «Սիրիայի կառավարությանը մեղադրանք ներկայացնելու միակողմանի միջոց» է անվանել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդը նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ բացի Ռուսաստանից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միասնական է՝ Սիրիայում մարդասիրական օգնություն առաքող կազմակերպություններին մուտքի ավելի լայն հնարավորություններ տրամադրելու հարցում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել մարդասիրական օգնության առաքումները խոչընդոտողների նկատմամբ:
XS
SM
MD
LG