Մատչելի հղումներ

Ամերիկյան նավթարդյունաբերողը դուրս է գալիս ռուսական շուկայից


Ամերիկյան նավթարդյունաբերողը դուրս է գալիս ռուսական շուկայից
Ամերիկյան նավթարդյունաբերողը դուրս է գալիս ռուսական շուկայից

Ամերիկյան “ConocoPhillips” ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է վաճառել ռուսական “Lukoil” նավթարդյունաբերող ընկերությունում ունեցած բաժնեթղթերի ողջ փաթեթը:

Բաժնեթղթերի օտարման պարագայում “ConocoPhillips”-ը վերջ կդնի Ռուսաստանում արվող ներդրումներին:

Ամերիկյան այս ընկերությունը, որը հանդիսանում է “Lukoil”-ի բաժնեթղթերի 20 տոկոսի տերը, վաճառքն իրականացնելու է 2 փուլով: Այս պահին “Lukoil”-ին կվաճառվի բաժնեթղթերի 7,6 տոկոսը, իսկ մնացած մասը վաճառքի կհանվի տարեվերջին:

“ConocoPhillips”-ի գլխավոր տնօրեն Ջիմ Մուլվան, խոսելով որոշման մասին, ասել է, թե Ռուսաստանում ընկերության ներդրումները ցանկալի շահույթ ունենալու հեռանկար չունեն:

Կազմակերպությունը, որը համարվում է ԱՄՆ-ի երրորդ ամենամեծ նավթային ընկերությունը, 2004 թվականից ի վեր շուրջ 7 միլիարդ դոլարի ներդրում է իրականացրել “Lukoil”-ում:

XS
SM
MD
LG