Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ռուսաստանն ու Հարավային Կորեան 2012 թվականին կանցկացնեն աննախադեպ ռազմածովային համատեղ զորավարժություններ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի խոսնակ, փոխգնդապետ Իգոր Միգունովը երեքշաբթի օրը երկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Միգունովի համաձայն, հաջորդ տարի կայանալիք համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտը դրվելու է որոնողական և փրկարարական գործողությունների իրականացման վրա:

Նման զորավարժություններ անցկացնելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել անցյալ ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Իլի կողմից Ռուսաստան կատարած այցի ընթացքում` երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ անցկացված հանդիպումների ժամանակ:

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների վերաբերյալ Միգունովը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել:

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան անցկացնում են կանոնավոր համատեղ զորավարժություններ, ներառյալ տարեկան համատեղ ռազմածովային վարժանքներ: Այս տարվա օգոստոս ամսին դաշնակիցների համատեղ զորավարժություններն անցկացվել են Դեղին ծովում` Կորեական թերակղզու արևմտյան ափի մոտակայքում:

Միացյալ Նահանգների հրամանատարության համաձայն, այս զորավարժությունները խաղաղ նպատակ են հետապնդում:

Դեղին ծովը Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև լարվածության առարկա է մնում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում տեղի է ունեցել մահացու մի քանի պատահար:

XS
SM
MD
LG