Մատչելի հղումներ

Ռուսաստանը հաջողությամբ իրականացրել է «Բուլավա» հրթիռի փորձարկումը


Ռուսաստանը հաջողությամբ իրականացրել է «Բուլավա» հրթիռի փորձարկումը
Ռուսաստանը հաջողությամբ իրականացրել է «Բուլավա» հրթիռի փորձարկումը

Ռուսաստանը հաջողությամբ իրականացրել է միջմայրցամաքային «Բուլավա» տեսակի հրթիռի փորձարկումը: Այս մակնիշի հրթիռը ենթադրաբար կարող է դառնալ երկրի միջուկային զինանոցի հիմնական զինատեսակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, «Բուլավա» հրթիռն ուրբաթ օրն արձակվել է Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանի մոտակայքում գտնվող սուզանավից և հաջողությամբ խոցել 6000 կիլոմետր հեռավորության վրա Կամչատկա թերակզում գտնվող թիրախը:

Հրթիռի նախկինում անցկացված 13 փորձարկումներից միայն վեցն էին հաջողությամբ ավարտվել:

«Բուլավա» հրթիռը նախատեսված է ռուսական սուզանավերի համար և ունակ է խուսափել հակահրթիռային պաշտպանության համակարգերից:

XS
SM
MD
LG