Անցյալում Ռուսաստանի ամենահարուստ անհատներից մեկը՝ Միխաիլ Խոդորկովսկին, հայտնում է, որ մոսկովյան դատարանը նրա դեմ հարուցած ֆինանսական խարդախությունների նոր մեղադրանքնեով խախտել է Ռուսաստանի քրեական օրենսդրությունը։
Անցյալ ամիս, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մերդվեդեւի կողմից ստորագրված օրենքի համաձայն, արգելվում է տնտեսական խարդախությունների մեջ մեղադրվող անձանց ձերբակալումը դատավարության նախնական լսումների ընթացքում։
Ռուսաստանի գերագույն դատարանին ուղված իր նամակում Խոդորկովսկին նշել է, որ կշարունակի հացադուլը, մինչեւ կհաստատվի այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը
իրազեկ է օրենքի խախտման մասին։
Այժմ լուծարված Յուկոս նավթային ընկերության նախկին նախագահ Խոդորկովսկին արդեն 8 տարի գտնվում է բանտարկության մեջ, 2005 –ին վերջինիս նկատմամբ հարուցված ֆինանսական խարդախությունների եւ հարկերից խուսափելու մեղադրանքների արդյունքում։
REST OPTIONAL