Մատչելի հղումներ

Ռուսաստանի դատարանը հրաժարվել է Խոդորկովսկիի վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդությունը քննարկելուց


Ռուսաստանի դատարանը հրաժարվել է Խոդորկովսկիի վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդությունը քննարկելուց
Ռուսաստանի դատարանը հրաժարվել է Խոդորկովսկիի վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդությունը քննարկելուց

Ռուսաստանի դատարանը հրաժարվել է քննարկել նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկիի վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդությունը` ասելով, որ փաստաբանը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

Միխայիլ Խոդորկովսկին և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևն անցյալ շաբաթ ներկայացրել էին վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդություն, քանի որ բանտում արդեն իսկ անցկացրել են 13 տարվա բանտարկության պատժի կեսից ավելին։

Դատարանը սակայն հայտնել է, որ վաղաժամկետ-պայմանական ազատման վերաբերյալ որևէ որոշում անհնար է ընդունել, և որ միջնորդությունը վերադարձվելու է Խոդորկովսկիի փաստաբաններին:

Խոդորկովսկին և նրա կողմնակիցներն ասում են, որ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ, քանի որ նա վտանգ է ներկայացրել այժմ վարչապետ` նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ շաբաթ որոշում է ընդունել, որի համաձայն 2003 թվականին Խոդորկովսկիի ձերբակալության ժամանակ խախտվել են իր իրավունքներըմ և Ռուսաստանը պետք է իրեն փոխհատուցվի վնասը` 35 հազար դոլարի չափով: Դատարանը սակայն մերժել է Խոդորկովսկիի բողոքն այն մասին, որ իր ձերբակալությունն ունեցել է քաղաքական դրդապատճառ` ասելով, որ նրա փաստաբանները բավարար վկայություն չեն ներկայացրել:

XS
SM
MD
LG