ԱՄՆ-ի դաշնային դատավորը որոշում է ընդունել 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած հակամարտությունների ընթացքում բռնագրավված հրեական հազարավոր գրքերը և ձեռագրերը Ռուսաստանից վերադարձնելու մասին:
Նյու Յորքում գործող հրեական Խաբադ-Լյուբավիչ շարժումը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ` այդ նյութերը վերադարձնելու պահանջով:
Վաշինգտոնում չորեքշաբթի օրը հրապարակված դատակական որոշման համաձայն, դաշնային դատավորը հայտարարել է, որ փաստաթղթերի բռնագրավումը չի ծառայել հասարակական որևէ շահի, և դրանք բռնագրավելու ժամանակ հրեական շարժումը չի ստացել որևէ փոխհատուցում:
Դատավորը նույնպես նշել է, որ Ռուսաստանի հանգուցյալ նախագահ Բորիս Ելցինը ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Ջեյմս Բեյքերին խոստացել էր վերադարձնել այդ նյութերը:
Խորհրդային իշխանությունները բռնագրավել էին վերոհիշյալ գրքերն ու փաստաթղթերը 1917-ից 1925 թվականներն ընկած ժամանակահատվածում`Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նյութերը հայտնվել էին Լեհաստանում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հափշտակվել էին ֆաշիստների կողմից: Պատերազմից հետո խորհրդային իշխանությունները վերստացան դրանք: Այդ ժամանակից ի վեր նյութերը պահվում են Ռուսաստանի պետական ռազմական պահոցում: