Մատչելի հղումներ

Ռուսաստանն աջակցելու է Իրանին նավթի և գազի ոլորտներում


Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները չեն խոչընդոտելու Ռուսաստանի կողմից այդ երկրում իրականացվելիք նավթային և գազային ծրագրերին:

Իրանի էներգետիկայի նախարար Մասուդ Միր Քազեմին և Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Շմատկոն ստորագրել են երկու երկրների միջև էներգետիկ ոլորտի համագործակցության վերաբերյալ մի նախագիծ:

Շմատկոն նշել է, որ ռուսական ընկերությունները պատրաստ են նավթարդյունաբերական ապրանքներ ներմուծել Իրան, չնայած ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին:

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել Իրանում նավթի և գազի ոլորտներում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG