Մատչելի հղումներ

Ռուսաստանը չի բացառում Իրանին սպառազինությունների վաճառքի հնարավորությունը


Ռուսաստանը չի բացառում Իրանին սպառազինությունների վաճառքի հնարավորությունը
Ռուսաստանը չի բացառում Իրանին սպառազինությունների վաճառքի հնարավորությունը

Ռուսաստանը, չնայած ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառազինությունների և ռազմական համակարգերի վաճառքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, չի բացառում այս երկրին սպառազինությունների վաճառքի հնարավորությունը:

Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրիևի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի արգելքը ներառում է բավականին մեծ թվով սպառազինության և համակարգերի անուններ, դեռևս կան այս ոլորտում Իրանի հետ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, որոնց վերաբերյալ երկու պետությունների միջև բանակցություններ են ընթանում:

Ռուսաստանը նախկինում փորձել է Իրանին վաճառել Ս-300 հրթիռային համակարգեր, սակայն ՄԱԿ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պատճառով հրաժարվել է այդ ծրագրերից:

XS
SM
MD
LG