Մատչելի հղումներ

«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»


«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»

Հնդկաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը հրապարակված հայտարարությունում նշել են, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու իրավունք:

Երկու պետությունների ղեկավարները հայտնել են նաև, որ Ռուսաստանի նախագահի կողմից Հնդկաստան կատարված այցի ընթացքում երկու պետությունների միջև ստորագրվել են միջուկային էներգիայի, առևտրի և դեղագործության ոլորտում համագործակցության պայմանագրեր:

Պայմանագրերով նախատեսված է համատեղ աշխատանքներ իրականացնել հինգերորդ սերնդի կործանիչ ինքնաթիռ մշակելու ուղղությամբ: Հնդկաստանը ցանկանում է երկրի օդուժի համար գնել այդպիսի 300 ինքնաթիռ: Տասը տարվա ընթացքում գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի:

Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանին «ժամանակով փորձված ընկեր» է անվանել, իսկ Ռուսաստանի նախագահը, իր հերթին, վերահաստատել է, որ Ռուսաստանը սատարում է Հնդկաստանին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:

Հնդկաստանն ու Ռուսաստանը նախատեսում են զգալիորեն զարգացնել առևտուրը` մինչև 2015 թվականը տարեկան 10 միլիարդից այն հասցնելով 20 միլիարդ դոլարի:

XS
SM
MD
LG