Մատչելի հղումներ

Ռուսաստանը կրկին հացահատիկ է արտահանելու


Ռուսաստանը կրկին հացահատիկ է արտահանելու

Ռուսաստանում տեղի ունեցած երաշտից հետո, երկիրը 1 տարվա դադարից հետո կվերականգնի հացահատիկի արտահանումը:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը շուտով վերսկսելու է ցորենի և գարու արտահանումը` քանի որ ներքին սպառման համար դրանց ծավալները բավարար են 2011-ի համար:

Պուտինի համոզմամբ, Ռուսաստանից հացահատիկի արտահանման ծավալներն այս տարի հասնելու են մինչև 15 միլիոն տոննայի:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում համաշխարհային շուկաներում ռուսական հացահատիկի գինն իջել է, ինչի արդյունքում դժվար է կանխատեսել, թե արտահանման նման ծավալները ինչպիսի ազդեցություն կունենան համաշխարհային գների վրա:

XS
SM
MD
LG