Մատչելի հղումներ

Ռուսաստանը մայիսին վառելիք չի արտահանի


Ռուսաստանը մայիսին վառելիք չի արտահանի
Ռուսաստանը մայիսին վառելիք չի արտահանի

Ռուսաստանը մայիս ամսին դադարեցնելու է վառելիքի արտահանումը երկրից՝ պետության որոշ մարզերում պակասը հաղթահարելու համար։

էներգետիկայի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ արտադրված վառելիքի ամբողջ ծավալը Ռուսաստանի ներքին շուկա ուղղելու մասին որոշումն ընդունվել է՝ հետևելով նավթային ընկերությունների հետ անցկացված հանդիպմանը։

Երկրում վառելիքի պակաս է նկատվում մոտ 24 շրջաններում՝ ներառյալ հարավային Սիբիրն ու Ռուսաստանի հյուսիս-արևմուտքը։

Էներգետիկայի նախարարության համաձայն, ստեղծված պահանջարկի պատճառով վառելիքի գները կարող են աճել մոտ հինգ տոկոսով։

XS
SM
MD
LG