Ռուսաստանի իշխանությունների համաձայն, «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, որի ընթացքում Միացյալ Նահանգները խոստացել է նոր օգնություն տրամադրել Սիրիայի ընդդիմությանը, չի նպաստելու արդեն մոտ երկու տարի շարունակվող ճգնաժամի լուծման:
Ռուսաստանի արտգործնախարարության կողմից ուրբաթ օրը տարածված հաղորդագրության համաձայն, Հռոմում անցկացված հանդիպման ընթացքում ընդունված որոշումները «ուղղակիորեն քաջալերում են ծայրահեղականներին դիմել Սիրիայում իշխանություն ձեռք բերելուն ուղղված գործողությունների»:
Միացյալ Նահանգների արտգործնախարարը նախօրեին հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը 60 միլիոն դոլար ծավալով անհետաձգելի օգնություն տրամադրելու մասին:
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Հռոմում կայացած հանդիպումից հետո նշել է, որ «միջազգային հանրությունը տեսել է, թե ինչպես են սաստկացել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի իրականացվող դաժանությունները», և որ Ասադի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում Սիրիայի ժողովուրդը չի կարող հասնել «ազատ, անվտանգ և արդարացի հասարակություն կառուցելու իր նպատակին:
Բանակցություններին մասնակցել է նաև Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը, որն արտգործնախար Քերիի հետ միասին մասնակցել է համատեղ ասուլիսի:
Ջոն Քերին ասել էր, որ ընդդիմությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին որոշման հիմքում, որը ներառում է ընդդիմադիր ռազմական խորհրդին տրամադրվելիք ուղիղ օգնությունը, ընկած է «զինված գերակշռող ուժերի կողմից դաժան գործողություններ իրականացնելու սաստկացումը»: Արտգործնախարարը նշել է նաև, որ Սիրիայի կառավարական զինված ուժերին օգնություն են տրամադրում Իրանից ժամանող, ինչպես նաև Լիբանանից գործող «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման մարտիկները: