Մատչելի հղումներ

Ռուսաստանում բացահայտվել է օլիմպիական խաղերի ընթացքում հարձակում իրականացնելու դավադրությունը


Ռուսաստանի անվտանգության ուժերը բացահայտել են զինյալների կողմից 2014 թվականի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հարձակում իրականացնելու դավադրություն:

Երկրի Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը հինգշաբթի հաղորդել է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն Աբխազիայում հայտնաբերել են զինամթերքի գաղտնի թաքստոցներ, որտեղ պահված են եղել «երկիր - երկինք» տեսակի հրթիռներ, նռնականետներ, հրացաններ և պայթուցիկ նյութեր:

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ հարձակման իրականացման ծրագրերի հետևում կանգանծ է չեչեն գրոհայինների առաջնորդ Դոքու Ումարովը:

Դոքու Ումարովը Ռուսաստանում մահմեդական ամենաորոնվող գրոհականն է, որը պատասխանատվություն է ստանձնել Մոսկվայում և Կովկասում իրականացված մի շարք հարձակումների համար, որոնց զոհ է գնացել ավելի քան 100 մարդ:

XS
SM
MD
LG