Մատչելի հղումներ

Ռուսաստանից Կանադայի դիվանագետ է վտարվել


Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդ. «Կանադան ունի Ռուսաստանի կողմից ահաբեկման պայմաններում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին Ուկրաինային աջակցելու բարոյական պատասխանատվություն»

Ռուսաստանի իշխանությունները երեքշաբթի օրը հանդես են եկել երկրից Կանադայի դեսպանության առաջին քարտուղարին վտարելու մասին հայտարարությամբ:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Կանադայի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղար Մարգարիտա Ատանասովին երկիրը լքելու համար տրվել է 14 օր:

Կանադայի դիվանագիտական առաքելության առաջին քարտուղարի Ռուսաստանից վտարման միջոցով, ըստ հաղորդագրությունների, այս երկրի իշխանությունները վրեժխնդիր են եղել Կանադայի իշխանությունների կողմից Օտտավայից Ռուսաստանի ռազմական կցորդի ավելի վաղ տեղի ունեցած վտարման համար:

Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը երեքշաբթի օրն ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ իր երկիրն ունի «Ռուսաստանի կողմից ահաբեկման պայմաններում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին Ուկրաինային աջակցելու բարոյական պատասխանատվություն»:

Արտգործնախարար Բեյրդը նշել է, որ Կանադան ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում հաստատվի խաղաղություն, բարեկեցություն, անվտանգություն ու ազատություն:
XS
SM
MD
LG