Մատչելի հղումներ

Ռուսաստանը ծրագրում է կրճատել արտասահմանյան ներդրողների համար սահմանված եկամտահարկերը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե 2011 թվականից սկսյալ, արտասահմանյան երկարաժամկետ ներդրողներից եկամտահարկ չի գանձվելու

Ռուսաստանը ծրագրում է կրճատել արտասահմանյան ներդրողների համար սահմանված եկամտահարկերը եւ արդիականացնել իր տնտեսությունը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այս մասին հայտարարել է ուրբաթ օրը, Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական խորհրդաժողովի ժամանակ։

Նա ասել է, թե 2011 թվականից սկսյալ, արտասահմանյան երկարաժամկետ ներդրողներից եկամտահարկ չի գանձվելու։

Պրն. Մեդվեդեւն ասել է, թե Ռուսաստանի տնտեսության զարգացման եւ արդիականացման համար ներդրողների ներկայությունը խիստ կարեւոր գործոն է։

Նա ասել է, թե Ռուսաստանի կառավարությունը կփորձի նպաստավոր մթնոլորտ ստեղծել ձեռներեցների համար, թուլացնելով մուտքի արտոնության օրենքները արտասահմանցի գործարարների համար եւ սահմանափակելով տնտեսական հանցանքների առնչությամբ գործարարների ձերբակալման դեպքերը։

Ռուսաստանի նախագահը ոչինչ չի նշել լայնատարած կոռուպցիայի եւ քաղաքական փակ համակարգի դեմ միջոցների դիմելու մասին, որոնք քննադատների կարծիքով, Ռուսաստանում ներդրումներից խուսափելու գլխավոր պատճառներն են։

XS
SM
MD
LG