Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կարճ ժամանակով ձերբակալել է Միացյալ Նահանգների մի քաղաքացու, որին ներկայացվել են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցելու նպատակով Ռուսաստանի հետախուզական մարմիններից մեկի ծառայողին վարձելու փորձ կատարելու մեղադրանքներ:
Ռուսաստանի ԱԴԾ-ը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ որպես Ռայան Ֆոգլ նույնականացված անձը կրում էր տեխնիկական հատուկ սարքավորումներ, հագուստ կերպափոխվելու համար, մեծ քանակությամբ կանխիկ գումար և ռուսերեն գրված հրահանգներ, որոնք նախատեսված էր փոխանցել ռուսաստանցուն:
ԱԴԾ-ի համաձայն, գործակալ վարձելու փորձ կատարած ամերիկացին աշխատում էր որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական բաժնի երրորդ քարտուղար, սակայն համագործակցում էր նաև ԿՀՎ-ի հետ:
Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանություններից:
Ռուսաստանի լրատվական գործակալությունների համաձայն, Ֆոգլը ձերբակալվել է հանցագործության վայրում: Հեռուստատեսությամբ ցուցադրվել են ԱԴԾ-ում գտնվող Ֆոգլի պատկերները:
Լրտեսական գործունեության մեջ մեղադրվող անձի ձերբակալության կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարություն է հրավիրվել ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլը: