Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախօրեին երկրի հարավում գործող զինյալներին վնասազերծելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքում տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում ոչնչացվել է իսլամիստ չորս զինյալ:
Հրաձգության հետևանքով զոհվել է Ռուսատանի երեք զինծառայող:
Ռուսատանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի համաձայն, սպանված զինյալներից մեկը հետախուզության մեջ էր գտնվում՝ անցյալ տարվա վերջին Պյատիգորսկ քաղաքում իրականացված պայթյունը կազմակերպելու մեղադրանքներով, որի հետևանքով զոհվել էր երեք մարդ:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ զինյալներին խումբն արգելափակվել էր Դաղստանի Քալանյուրտ գյուղում գտնվող տներից մեկում:
Կոմիտեի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ հատուկ գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել Ռուսատանի անվտանգության ուժերի հինգ ծառայող:
Ռուսատանի իշխանությունները բարձրացրել են զգոնությունը և ակտիվացրել հակաահաբեկչական գործողությունները՝ Վոլգոգրադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված երկու հարձակումներից հետո:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կովկասի իսլամիստ զինյալները սպառնացել են խոչընդոտել Սոչիի օլիմպիական խաղերի անցկացմանը, որոնց հաջող ընթացքը զգալի ազդեցություն կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական և քաղաքական հեղինակության վրա: