Մատչելի հղումներ

Դաղստանի մայրաքաղաքում ոչնչացվել է յոթ զինյալ


Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցչի համաձայն, ոչնչացված զինյալների թվում էր երիտասարդ մի կին, որը ենթադրաբար անցնում էր ինքնասպան ահաբեկչի նախապատրաստություն

Ռուսատանի անվտանգության մարմինների ներկայացուցիչները տեղեկացրել են ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող յոթ անձանց ոչնչացման մասին:

Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցչի համաձայն, ոչնչացված զինյալների թվում էր երիտասարդ մի կին, որը ենթադրաբար անցնում էր ինքնասպան ահաբեկչի նախապատրաստություն: Սպանվածների մեջ կար նաև Դաղստանում հայտնի մի զինյալ:

Ըստ Մոսկվայի ուժային կառույցների, ոչնչացված ահաբեկիչները մեղադրվում են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում գտնվող ռեստորաններից մեկի ուղղությամբ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակումն իրականացնելու մեջ, որի հետևանքով վնասվածքներ էր ստացել 16 մարդ:

Հյուսիսային Կովկասի իսլամիստ զինյալները սպառնացել են խոչընդոտել Սոչիի օլիմպիական խաղերի անցկացմանը, որոնց հաջող ընթացքը զգալի ազդեցություն կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական և քաղաքական հեղինակության վրա:

Ռուսատանի իշխանությունները բարձրացրել են զգոնությունը և ակտիվացրել հակաահաբեկչական գործողությունները՝ Վոլգոգրադ քաղաքում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված՝ բազմաթիվ զոհերի պատճառը դարձած երկու հարձակումներից հետո:
XS
SM
MD
LG