Մատչելի հղումներ

Ռուսաստանը մտահոգված է Սև ծովում ԱՄՆ-ի ռազմանավի ներկայությամբ


ԱՄՆ-ի ռազմական նավատորմի «Մոնթերեյ» հրթիռային հածանավ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի ռազմական նավատորմի «Մոնթերեյ» հրթիռային հածանավ (արխիվային լուսանկար)

Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Սև ծովում՝իր սահմանների մոտակայքում ԱՄՆ-ի մի ռազմանավի ներկայությամբ։

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի «Մոնթերեյ» հրթիռային հածանավը («USS Monterey») մասնակցում է ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ուժերի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին։

Ռուսաստանի արտգործնախարարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե Մոսկվան բազմիցս է շեշտել է, որ երկրի սահմանների անմիջական մոտակայքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքի ցանկացած տարրի ներկայություն համարվում է սպառնալիք Ռուսաստանի անվտանգության համար։

XS
SM
MD
LG