Մատչելի հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա տրամադրել Բելառուսին


Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա տրամադրել Բելառուսին
Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա տրամադրել Բելառուսին

Ռուսական “Ինտեր-ռաո” ընկերությունը 24 ժամով դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը հարևան Բելառուսին` կուտակված պարտքերը մարելու պահանջով:

Ռուսաստանի կողմից Բելառուսին տրամադրվող էլեկտրաէներգիան կազմում է այդ երկրի ընդհանուր կարիքների միայն 10 տոկոսը: Պարտքի գոյացման հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամի արդյունքում Բելառուսի տարադրամի արժեզրկումն է, ինչի արդյունքում այս երկիրը ստիպված է պետական վարկեր վերցնել Ռուսաստանից և Արժույթի Միջազգային Հիմնադրամից:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Բելառուսին տրամադրվելիք վարկի առաջին մասը, որը կազմում է շուրջ 800 միլիոն դոլար, հաստատվել է հունիսի 20-ին: Ավելի ուշ` Ռուսաստանը Բելառուսին է տրամադրելու մինչև 3 միլիարդի հասնող պետական վարկ:

Ռուսաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում մենաշնորհ ունեցող “Ինտեր-ռաո” ընկերությունը հունիսի 9-ին հայտարարել էր, որ դադարեցնելու է Բելառուսին տրամադրվող էներգիան, եթե վերջինս պարտքը չմարի ամբողջությամբ:

XS
SM
MD
LG