Մատչելի հղումներ

Ռուսաստանը վերսկսեց գազի մատակարարումը Բելառուսին


Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ գազի մատակարարման շուրջ ծագած վեճերը մոտեցան իրենց տրամաբանական լուծմանը հինգշաբթի օրը, սակայն տարակարծությունները շարունակվում են բնական գազի փոխադրումների համար Մոսկվայի դեռեւվս չվճարված գումարի շուրջ։

Ռուսաստանի գազամատակարարման մենաշնորհ ունեցող Գազպրոմ ընկերությունը հայտարարել է, գազամատակարարման վերսկսման մասին՝ Մինսկի կողմից 200 մլն դոլարի պարտքը մարելուց հետո։ Մինչդեռ նախորդ օրը Ռուսաստանը կիսով չափ կրճատել էր գազի մատակարարումը Բելառուսին։

Բելառուսի էներգետիկայի նախարարության խոսնակ Լյուդմիլա Զենկովիչը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանից ստացել է 228 մլն դոլար գազի փոխադրումը իր երկրի տարածքով իրականացնելու համար։

Բելառուսական կողմը ավելի վաղ հայտնել էր, որ Գազպրոմը Բելառուսին գազի փոխադրման համար պարտք է շուրջ 260 մլն դոլար, Ռուսաստանը մերժել է այս հայտարարությունը։ Բելարուսը նախազգուշացրել է, որ կարող է կրճատել գազի արտահոսքը, եթե Ռուսաստանը ամբողջությամբ չմարի իր պարտքը։

Եւրամիության անդամներ Լիտվան եւ Լեհաստանը հինգշաբթի օրը տեղեկացրել են, որ գազի մատակարարումը իրենց երկրներին չի նվազել։ Սակայն երկու երկրներն էլ չորեքշաբթի օրը հայտարարել են ռուսական նավթի մատակարարման նվազման մասին։

XS
SM
MD
LG