Ռուսաստանը, գրեթե երկու տասնամյակ տևած բանակցություններից հետո, դարձել է Առևտրի միջազգային կազմակերպության 156-րդ անդամը:
Այս երկիրն աշխարհում խոշոր տնտեսություն ունեցող երկրներից ամենավերջիններից է անդամակցել Ժնևից իր գործունեությունն իրականացնող այս կազմակերպությանը՝ նախկինում մտահոգություն արտահայտելով Արևմուտքի պետություններում արտադրված ապրանքների և ծառայությունների ներհոսքի կապակցությամբ:
ԱՄԿ-ում անդամակցության հետ կապված պարտավորությունների շրջանակում Ռուսաստանը համաձայնվել է նվազեցնել մաքսատուրքերը ներկայիս միջինում 10 տոկոսից՝ հասցնելով դրանք 8 տոկոսի:
Ռուսաստանը պարտավորվել է նաև առավել հասանելի դարձնել առևտրային գործունեությունը մի քանի ոլորտում, ներառյալ բանկային, մեքենաշինական և ապահովագրական ոլորտները:
Որոշ վերլուծաբանների համաձայն, այս փոփոխություններից օգուտ կքաղեն երկրի սպառողները, քանի որ նրանց համար ավելի մատչելի կդառնան ներմուծվող ապրանքները, իսկ խնայողությունների արդյունքում կուտակված գումարների հաշվին սպառողները կկարողանան ներդրումներ կատարել ներքին տնտեսությունում:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, ԱՄԿ-ում Ռուսաստանի անդամակցությունը լավ լուր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ամերիկյան ընկերությունների և աշխատողներին համար, քանի որ անդամակցությամբ բարելավել է մուտքը դեպի աշխարհի ամենաարագ զարգացող շուկաներից մեկը:
ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամին ասել է, թե «Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելը վստահության նշան է կազմակերպության և իր անդամներին տրվող օգուտի նկատմամբ»: