Ռուսաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ Ուկրաինայում միջազգային դիտորդական առաքելությունը հաջողությամբ կընթանա՝ միաժամանակ շեշտելով, որ Ղրիմը, որը, ըստ Մոսկվայի, «Ռուսաստանի մաս է դարձել», դուրս է մնալու դիտորդական առաքելությունից:
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը կօգնի լուծելու այն, ինչ Ռուսաստանը «Ուկրաինայի ներքին ճգնաժամ» է անվանում:
Արտգործնախարարությունը հորդորել է ԵԱՀԿ-ի դիտորդներին դադարեցնել «համատարած ազգայնական ավազակություն ու ծայրահեղ արմատական միտումները» Ուկրաինայում:
ԵԱՀԿ-ի համաձայն, Ուկրաինայում անվտանգության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար կուղարկվի մոտ 500 դիտորդ:
Միացյալ Նահանգները պնդում է, որ ԵԱՀԿ-ի մանդատը ներառում է աշխատանքն ամբողջ Ուկրաինայում, այդ թվում՝ Ղրիմում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կլինի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի գալիք շաբաթվա ընթացքում Եվրոպա կայանալիք այցի «առջևի պլանում»:
Նախագահ Օբաման, բացի այդ, Եվրոպա կայանալիք իր այցը ընթացքում կմասնակցի նաև Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որին կանցկացվի 50 այլ պետության, ներառյալ Ռուսաստանի, ներկայացուցիչների մասնակցությամբ: