Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը


Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը

Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում:

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ «Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել` տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ»:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջերս որոշակի քայլեր են կատարվել: «Համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այս ուղղությամբ աշխատանքը կատարվում է բոլոր մակարդակներում», - ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում ունեցած ակտիվ մասնակցության համար` ասելով, որ «կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, միջազգային կազմակերպությունների որոշումների, ինչպես նաև միջազգային հռչակագրերում արտացոլված սկզբունքների հիման վրա»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպումը, որի ընթացքում նույնպես քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

XS
SM
MD
LG