Մատչելի հղումներ

Անտարկտիդայում հորատանցքը հասել է սառույցներում քաղցրահամ ջրի ամենամեծ լճին


Անտարկտիդայում հորատանցքը հասել է սառույցներում քաղցրահամ ջրի ամենամեծ լճին
Անտարկտիդայում հորատանցքը հասել է սառույցներում քաղցրահամ ջրի ամենամեծ լճին

Ռուսաստանի գիտնականների կողմից փորված հորատանցքը հասել է Անտարկտիկայի սառույցներում պարունակվող քաղցրահամ ջրի ամենամեծ լճին:

Ռուսաստանի Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտը չորեքշաբթի օրը հայտնել է, որ երկու տասնամյակ տևած հորատման աշխատանքներից հետո հորատանցքը հասնել Վոստոկ լճին:

«Վաշինտգոն փոստ» ամերիկյան պարբերականի վկայությամբ, այս հայտնագործությանը շատ էին սպասում ամբողջ աշխարհի գիտնականները, որոնք հույս ունեն, որ Օնտարիո լճի չափերն ունեցող լճի քաղցրահամ ջրում կպարունակվեն մանրէներ, որոնց ուսումնասիրելու միջոցով հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ինչպես է հնարավոր փնտրել կենդանի էակներ այլ մոլորակներում առկա նման պայմաններում:

Նախագծի իրականացման ընթացքում կար մտավախություն, որ հորատանցքը փորող մեխանիզմների անտիֆրիզն ու մեքենայի յուղը կարող է աղտոտել սառույցների մեջ պարունակվող լճի ջուրը, սակայն, ռուս գիտնականների համաձայն, ճնշման տակ հորատանցքով բարձրացող ջուրը կկանխի աղտոտումը:

XS
SM
MD
LG