Մատչելի հղումներ

Ռուսաստանում ավիավթարը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել


Ռուսաստանում ավիավթարը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել
Ռուսաստանում ավիավթարը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել

Ռուսաստանի հոկեյի առաջատար թիմերից մեկը տեղափոխող ինքնաթիռը կործանվել է երկրի արևմտյան մասում` պատճառ դառնալով առնվազն 43 զոհի:

Ռուսաստանի արտակարգ դրությունների նախարարության համաձայն, «ՅաԿ-42» մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել չորեքշաբթի օրը Յարոսլավլ քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո:

Նախարարության համաձայն, ինքնաթիռում գտնվել է 45 մարդ, որից 37-ը եղել են Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի անդամներ:

«Լոկոմոտիվ»-ի մարզիկներն ուղևորվում էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ պետք է կայանար 2011 – 2012 թվականների սեզոնի բացման խաղը:

Վթարված ինքնաթիռում գտնվող թիմի կազմում կային նաև օտարերկրյա մարզիկների, որոնցից երեքը եղել են Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ:

Այս վթարը վերջինն է Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած և բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ինքնաթիռների և տրանսպորտային այլ միջոցների վթարների շարքում, որոնք ստիպել են Ռուսատանի իշխանությունները մեկնարկել երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքի և անվտանգության միջոցների ուսումնասիրությունը:

XS
SM
MD
LG