Մատչելի հղումներ

Ցույցեր՝ Ռուսաստանի մայրաքաղաքում


Ցույցեր՝ Ռուսաստանի մայրաքաղաքում

Տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանում, անտեսելով խիստ ձմռան սառնամանիքը, Մոսկվայում մասնակցում են ցույցերի, մի մասն ընդդեմ վարչապետ Վլադիմիր Պուտինի, մյուսը՝ ի աջակցություն նրա։

Ռուսաստանի ժողովրդավարական շարժումը, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված հակակառավարական ցույցով պահանջում էր քաղաքական ավելի մեծ ազատություններ։ Ոստիկանության հաշվարկով, Կրեմլին նայող հրապարակում հակակառավարական ցուցարարների թիվը կազմել է մոտ 23 հազար։ Իշխանությունից Պուտինի հեռացումը պահանջողները կրում են սպիտակ ժապավեններ ու փուչիկներ։

Ոստիկանության հաղորդման համաձայն 9Օ հազար ցուցարարներ էլ մասնակցել են Պուտինին պաշտպանող ցույցերի։ Ի դեպ այս ցուցարարներից շատերն են ասել, որ նման քայլի գնալ ստիպել է իրենց հաստատությունների ղեկավարությունը։

Մոսկվայի լրատվամիջոցները նման բողոքներ են ստացել հիմնականում ուսուցիչներից, առողջապահության ու փոստային ծառայություններուններում աշխատող անձանցից։

Իսկ աշակերտներին ընդդիմության ցույցերից հետ պահելու նպատակով դպրոցներում շաբաթ օրը անց են կացվում աշխատանքի տեղավորման շուրջ դասընթացներ։



XS
SM
MD
LG