Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացման մեջ մեղադրվող Թամեռլան Ցառնաևի այրին, հաշվի առնելով ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը, վարձել է ահաբեկչության գործերով մասնագիտացած ճանաչված մի փաստաբանի:
Ցառնաևի այրի Քեթրի Ռասելն իր դատապաշտպանների խմբի մեջ ներառել է Նյու Յորքի փաստաբան Ջոշուա Դրեյթելին: Այս մասին հայտնել է Ռասելի մեկ այլ փաստաբան՝ Ամատո Դելուկան:
ԱՄՆ-ի դաշնային դատարաններում և ռազմական տրիբունալներում Դրեյթելը ներկայացրել է ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող մի շարք կասկածյալների շահերը: Մեղադրյալներին մեկը եղել է «Գուանտանամո»-ի բանտարկյալ Դեյվիդ Հիքսը, որը վերապատրաստում էր անցել Աֆղանստանում՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապված ուսումնական կենտրոնում:
«Պարոն Դրեյթելի մասնագիտական ուրույն փորձը կնպաստի, որ հետաքննությանը Քեյթը ներկայացնի առավել կառուցողական օգնության», - ասված է փաստաբան Դելուկայի գրավոր հայտարարության մեջ:
Դելուկայի համաձայն, Ռասելը, որին որևէ մեղադրանք ներկայացված չէ, շարունակում է հանդիպումները քննիչների հետ, որոնց ընթացքում և «բազում ժամեր» պատասխանում է նրանց հարցերին:
24-ամյա Ռասելը 2010 թվականին է ամուսնացել Թամեռլան Ցառնաևի հետ: Բոստոնում պայթյունների իրականացման ժամանակ Ռասելն իր երկամյա դստեր հետ ապրում էր Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: