Մատչելի հղումներ

Հայ համայնքից ներողություն է խնդրել ահաբեկիչների հորեղբայրը


«Երանի երբեք դա չասեի». Ռուսլան Ցառնի

Թամերլան և Ջոխար Ցառնաև եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցառնին ապրիլի 30-ին կապ է հաստատել «Արմենիան Միրոր-Սպեքթեյթոր» հայկական պարբերականի հետ և ներողություն խնդրել հայկական համայնքից իր կողմից հայերի վերաբերյալ արված հայտարարության համար՝ այն հայտարարության, որը հնչել էր Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ:

«Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի. այսպիսով, ցանկանում եմ շեշտել, որ նրա [Միշայի] ազգությունը որևէ կապ չունի դրա հետ», - ամերիկահայ մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ռուսլան Ցառնին՝ հավելելով. «Երանի երբեք դա չասեի»:

Ցառնին կրկին ներողություն է խնդրել՝ հայկական համայնքն այս «զարհուրելի իրադարձության» կապակցությամբ հիշատակելու համար:

Հիշեցնենք, որ իր նախկին հայտարարության մեջ Ռուսլան Ցառնին հիշատակել էր ոմն «Միշային», որի ինքնությունն այժմ հաստատվել է որպես Միխայիլ Ալլախվերդով: Այդ հայտարարության ժամանակ Ցառնին շեշտել էր, որ «Միշան» հայկական ծագում ունի և կարող էր «լվացած լիներ» Ցառնաև եղբայրների ուղեղը:
XS
SM
MD
LG