Մատչելի հղումներ

Ռոհանի. «Իրանն ուրան հարստացնելու իրավունք ունի»


Իրանի նախագահի համաձայն, իր երկիրը ցանկանում է իրականացնել միջուկային խաղաղ ծրագիր

Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերահաստատել է իր երկրի կողմից արդեն երկար ժամանակ արտահայտվող դիրքորոշումն առ այն, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթի ժամանակ նախագահ Ռոհանին ասել է, որ Իրանն ունի ուրան հարստացնելու իրավունք:

Նախագահ Ռոհանին նշել է, թե բաց է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ թափանցիկ և անմիջապես երկխոսության՝ հավելելով, որ միջուկային զենքն ու զանգվածային ոչնչացման զենքը որևէ տեղ չունեն Իրանի հայեցակարգում:

Նա ասել է նաև, որ միջուկային հավակնություններ ունենալու պատճառով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վնաս են հասցրել երկրի տնտեսությանն ու ժողովրդին:

Իրանի նախագահ Ռոհանիի ՄԱԿ-ում ունեցած ելույթն առաջին անգամն է, որ այս երկրի առաջնորդը հանդես է եկել միջազգային ասպարեզում:

Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներին երեքշաբթի ավելի վաղ չէր հաջողվել կազմակերպել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու պետությունների առաջնորդների ակնկալվող ձեռքի խորհրդանշական սեղմումը:

«Հանդիպում չի լինի», - ասել էր ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի համաձայն ամերիկյան կողմը նշել է, որ երկու պետությունների ղեկավարները կարող էին քննարկում անցկացնել միջոցառման շրջանակներում, եթե ստեղծվեր նման հարմար հնարավորություն:

«Իրանցիներն արձագանքեցին: Պարզ էր, որ նրանց համար այս պահին դա բավականին դժվար էր կազմակերպել՝ հաշվի առնելով իրենց երկրում տիրող զարգացումները», - ասել էր ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
XS
SM
MD
LG