Մատչելի հղումներ

Միթ Ռոմնին հաղթանակ տարավ նաեւ Նեւադա նահանգում


Միթ Ռոմնին հաղթանակ տարավ նաեւ Նեւադա նահանգում
Միթ Ռոմնին հաղթանակ տարավ նաեւ Նեւադա նահանգում

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին կառավարիչ Միթ Ռոմնին հեշտությամբ հաղթեց Նեւադա նահանգում անցկացված նախնական ընտրություններում, դառնալով Բարաք Օբամայի հետ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից գլխավոր թեկնածու։

Իր գլխավոր մրցակից, Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչի հետ պայքարում Ռոմնին հավաքեց ձայների 44 տոկոսը՝ 26 տոկոսը թողնելով Գինգրիչին։ Ռոմնին Նեւադայում նման հաղթանակ էր տարել նաեւ 2ՕՕ8 թվականի նախագահական պայքարում իր կուսակցության նախնական ընտրություններում։ Այս անգամ եւս նա մեծ աջակցություն ստացավ իր՝ մորմոնական կրոնի հավատակիցների կողմից։

Հաղթանակն արձանագրվելուց հետո Ռոմնին հանդես եկավ նախագահ Օբամային քննադատող ելույթով։ ՝՝Այսօր Նեւադայում գործազրկությունը կազմում է 12 տոկոս եւ պարտքի դիմաց ավելի մեծաթիվ մարդիկ են այս նահանգում հրաժարվում իրենց տներից։ Այստեղ ես տեսել եմ լքված մեծաթիվ տներ, որոնց նախկին տերերը հարց են տալիս, թե ինչում Օբաման չկարողացավ օգնել իրենց։ Պարոն նախագահ, Նեւադան այլեւս ձեր օգնության կարիքը չունի՛՛, հայտարարեց Ռոմնին։

Հիշեցնենք, որ մինչեւ Նեւադայում հաղթելը, Ռոմնին կարեւոր հաղթանակ էր տարել Ֆլորիդայում։ Սակայն նրա գլխավոր մրցակից Գինգրիչը երդվում է շարունակել արշավը, ընդհուպ մինչեւ այս տարեվերջ անցկացվելիք կուսակցական համագումարը։

Տեխասը ներկայացնող կոնգրեսական Ռոն Փոլը Նեւադայում հայտնվեց երրորդ տեղում, Փենսիլվանիա նահանգի նախկին կառավարիչ Ռիք Սանթորումը՝ չորրորդ։

Ռոմնին այժմ ունի իրեն ընտրելու համար 1ՕՕ պատվիրակ, որը նկատելիորեն մեծ է Գինգրիչին ընտրող պատվիրակների թվից։

Նախնական ընտրությունների հաջորդ փուլն անց է կացվելու Կոլորադո նահանգում երեքշաբթի օրը։

XS
SM
MD
LG