ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնին երկուշաբթի օրը մեկնարկելու է «հարձակողական» ընտրարշավ, որի ընթացքում փորձելու է վերականգնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ ունեցած նախկինում զբաղեցրած իր դիրքերը:
Հանրապետականների նախագահական թեկնածուն նախընտրական հավաք կանցկացնի Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքում, որից հետո երեքշաբթի օրը կայցելի Օհայո նահանգը, որտեղ կշրջագայի երեք օր: Օհայոն այցելելուց հետո հանրապետական թեկնածուն կշարունակի ընտրապայքարը հարավային Վիրջինիա նահանգում: Այս բոլոր երեք նահանգները նախագահական ընտրությունների արդյունքի համար մեծ նշանակություն ունեցող նահանգներից են:
Հանրապետական կուսակցության Ռոմնիի բազմաթիվ գործընկերներ քննադատության են ենթարկել վերջինիս՝ ասելով, թե նա ավելի շատ ժամանակ է տրամադրում գումարներ հայթայթելուն, այլ ոչ թե ընտրողների ձայները ձեռք բերելուն: Բացի դրանից, ընտրողների կարծիքների վերջերս անցկացված հարցումները վկայում են այն մասին, որ Ռոմնիի թեկնածությանը մեծ հարված են հասցրել մի քանի շաբաթվա ընթացքում թույլ տված բավականին կոպիտ սխալները:
Այսպես, Միթ Ռոմնին խիստ քննադատության է ենթարկվել Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իրականացված բռնություններին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից տրված արձագանքի վաղաժամ գնահատական տալու համար:
Բացի դրանից, հանրապետական նախագահական թեկնածու Ռոմնիի ընտրարշվին ուժգին հարված է հասցվել անցյալ շաբաթ՝ գաղտնի եղանակով նկարահանված տեսանյութը հրապարակելուց հետո, որտեղ Ռոմին որպես «կառավարության կողմից օգնություն տրամադրելուց կախված» է նկարագրել Օբամայի կողմնակիցներին և ասել, թե «նրան չեն մտահոգում նման մարդիկ»:
Հանրապետական նախագահական թեկնածու Ռոմինին կիրակի օրը հայտնել է լրագրողներին, թե «այսուհանդերձ գումար հայթայթելուն նվիրված իր աշխատանքը կլինի պակաս աղմկոտ»: