Մատչելի հղումներ

Ռումինիայի վարչապետը հրաժարական ներկայացրեց՝ բողոքի ցույցերից հետո


Ռումինիայի վարչապետը հրաժարական ներկայացրեց՝ բողոքի ցույցերից հետո
Ռումինիայի վարչապետը հրաժարական ներկայացրեց՝ բողոքի ցույցերից հետո

Ռումինիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել երկրի կառավարության կողմից ընդունված ֆինանսական խիստ խնայողության միջոցների պատճառով երկրում մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո:

Դիմելով նախարարների խորհրդին՝ երկրի վարչապետ Էմիլ Բոկը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հրաժարական է ներկայացրել «երկրում սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակով»:

Ռումինիայում հազարավոր մարդիկ, չնայած ցրտաշունչ եղանակի, վերջին ամսվա ընթացքում պահանջել են Բոկի հրաժարականը և իրենց զայրույթն արտահայտել կառավարության կողմից ծախսերի կրճատման և ֆինանսական խիստ խնայողության այլ միջոցներով:

Երկրում ֆինանսական խնայողության միջոցների իրականացման պահանջ ներկայացվել էր Համաշխարհային բանկի կողմից տրամադրված բազմամիլիոնանոց վարկի պայմաններով:

XS
SM
MD
LG