Գերմանիան դեմ է, որ Բուլղարիան և Ռումինիան ընդգրկվեն Եվրոպայում առանց մուտքի արտոնագրի տեղաշարժվելու հնարավորություն տվող շենգենյան գոտում։
Բրյուսելում հինգշաբթի օրը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Բուլղարիան և Ռումինիան բավականին մեծ աշխատանք են կատարել շենգենյան գոտուն միանալու համար նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխանելու համար, սակայն դեռևս պետք է ավելի մեծ ջանք գործադրեն կաշառակերության դեմ պայքարելու ուղղությամբ:
Շենգենյան համաձայնագրին անդամակցությունը թույլ է տալիս այստեղ ընդգրկված 25 պետությունների քաղաքացիներին ազատ տեղաշարժվել այդ պետությունների տարածքում` առանց սահմանային վերահսկողություն անցնելու:
Գերմանիան և Ֆրանսիան անցյալ տարի դեմ են հանդես եկել Բուլղարիայի ու Ռումինիայի և ԵՄ-ի մնացած անդամ պետությունների միջև սահմանային վերահսկողության վերացմանը: