Ամերիկյան «Ռոլինգ Ստոուն» ամսագիրն օգոստոսյան համարի շապիկին տեղադրել է Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուն իրականացնելու մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևի լուսանկարը:
Ամսագրի համաձայն, Ցառնաևի մասին հոդվածի հիմքում ընկած են վերջինիս ընկերների, ուսուցիչների, հարևանների և Բոստոնի տարածքի իրավապահ մարմինների ծառայողների հետ անցկացված հարցազրույցները:
«Ռոլինգ Ստոուն»-ն իր հոդվածը նկարագրել է որպես «պատմություն այն մասին, թե ինչպես պայծառ ապագա ունեցող հմայիչ մի երեխա վերածվել հրեշի»:
Ամսագրի շապիկին տեղադրված Ցառնաևի լուսանկարի ոճը նման է «Ռոլինգ Ստոուն»-ի կողմից տեղադրվող երաժշտության բազմաթիվ աստղերի լուսանկարների: Ցառնաևի լուսանկարի տեղադրումն ամսագրի շապիկին առաջացրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի զայրույթը, որոնք անարգանք են համարել ամսագրի նման գործելակերպը:
Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին՝ ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում:
«Ռոլինգ Ստոուն» ամսագիրը անցյալում շապիկին բազմիցս տեղադրել է վիճահարույց լուսանկարներ: Ամենաաղմկոտն էր 1970 թվականին ամսագրի շապիկին սերիական մարդասպան Չարլզ Մեյսոնի տեղադրված լուսանկարի տեղադրման դեպքը: