Մատչելի հղումներ

Ռոբոտի միջոցով վերականգնվում է հեռացված միզապարկը


Ռոբոտի միջոցով վերականգնվում է հեռացված միզապարկը
Ռոբոտի միջոցով վերականգնվում է հեռացված միզապարկը

Միզապարկի քաղցկեղի մասին շատ չենք լսում, նույնիսկ երբ այն տղամարդկանց մոտ չորրորդ, իսկ կանաց մոտ՝ ութերորդ տարածված տեսակն է: Այժմ բժիշկները ռոբոտի միջոցով փորձում են օգնել հիվանդներին ազատվել այդ քաղցկեղից և վերականգնել իրենց կյանքը:

Քեն Փեթըրսոնը ստիպված էր լքել իր սիրած զբաղմունքը՝ որսը, երբ նրան ախտորոշեցին երրորդ փուլի միզապարկի քաղցկեղ:

«Լուրը կործանարար էր: Ես չկարողացա հավատալ և անընդհատ հարցնում էի, թե արդյոք ճիշտ հիվանդի մասին է խոսքը», - ասում է Փեթըրսոնը:

Սքրիպս Մըրսի հիվանդանոցում Քենը և իր կինը գտան քաղցկեղի վիրաբույժ-ուռուցքաբան Քերըլ Սեյլըմին, ով ռոբոտ է օգտագործում քաղցկեղը, միզապարկը և շականակագեղձը հեռացնելու համար:

«Սարսափելի ախտորոշում է, եթե պատկերացնեք, որ ուռուցքի հեռացումը ներառում է նաև միզապարկի և շագանակագեղձի հեռացում», - ասում է բժիշկ Սալեմը:

Միզապարկի քաղցկեղի վիրահատումը սովորաբար կատարվում է ցայլոսկրից մինչև պորտը լայն կտրվածքով: Ռոբոտային վիրահատումը կատարվում է այդ կտրվածքի մեկ երրորդի չափով, որի դեպքում արյան կորուստն ավելի քիչ է, ինչը նպաստում է արագ վերականգնման:

Քենի ինը և կես ժամ տևած վիրահատության ժամանակ բժիշկ Սեյլըմը կարողացավ աղիքից պատրաստել նոր միզապարկ՝ Քենին ընձեռնելով այն վերահսկումը, որը նա կարծում էր՝ կորցնելու էր ընդմիշտ:

«Ռոբոտի միջոցով վիրահատման ժամանակ մենք կարողանում ենք խնայել որովայնային նյարդերը», - ասում է բժիշկ Սալեմը:

Կանանց դեպքում ռոբոտի միջոցով կարելի է հեռացնել միզապարկը, արգանդը կամ ձվարանները: Սակայն բոլորը չեն կարող օգտվել այս վիրահատությունից. հիվանդները պետք է ունենան առողջ երիկամներ և չունենան ուռուցք միզուղիներում:

XS
SM
MD
LG