Մատչելի հղումներ

Մահացել է ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ռիչարդ Հոլբրուքը


Ռիչարդ Հոլբրուք

Միջազգային հանրությունը հարգանքի տուրք է մատուցում ԱՄՆ-ի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի մահվան կապակցությամբ:Հոլբրուքը մահացել է Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում` շաբաթ և կիրակի օրերին սրտի աորտայում վնասվածքը բուժելու համար կատարված երկու ծանր վիրահատություն տանելուց հետո:

69 տարեկան հասակում վախճանված դիվանագետը զբաղեցրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Հոլբրուքի մահվան կապակցությամբ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ «խորը վշտով է տեղեկացել» դիվանագետի մահվան մասին և անվանել դիվանագետին «Ամերիկայի արտաքին քաղաքականության այն հսկաներից, ովքեր առավել ուժեղ և ապահով է դարձրել իրենց երկիրը` հարգանք ներշնչելով իր նկատմամբ»:

Խոսելով հանգուցյալ դիվանագետի մասին` ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընն ասել է, որ Հոլբրուքը երկրի «ամենանվիրյալ քաղաքացիական ծառայողներից» էր:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ասել է, որ փորձառու դիվանագետի մահը մեծ կորուստ է Ամերիկայի ժողովրդի համար:

XS
SM
MD
LG