Մատչելի հղումներ

Եգիպտոսում սկսվել է ձայների հաշվառումը


Եգիպտոսում ուրբաթ օրը սկսվել է երկրում նախկին նախագահ Հոսմի Մուբարաքի հրաժարականից հետո անցկացված նախագահական առաջին ընտրություններում մասնակցած քվեարկողների ձայների հաշվարկը:

Երկրում երկու օր տևած քվեարկության վերջնական արդյունքները, ըստ պաշտոնյաների, կհայտարարվեն երեքշաբթի օրը, սակայն որոշ շրջաններից ստացվող հաղորդագրությունների համաձայն, ձայների ամենամեծ թիվը կարող է ստացած լինի Մահմեդական եղբայրության կողմից առաջադրված թեկնածու Մոհամադ Մորսին:

Մահմեդական եղբայրության խոսնակն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ամբողջ երկրում խմբավորման կողմից անցկացված ընտրողների հարցումների արդյունքների համաձայն Մորսին զբաղեցրել է առաջավոր դիրքեր: Խմբավորման կողմից անցկացված հարցման ճշտությունը սակայն հնարավոր չէ հաստատել:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրությունների ընթացքում լավ ցուցանիշներ է գրանցել ևս երեք թեկնածու՝ Աբդել Մոնեին Աբդուլ Ֆոթուհը, որի հարում է չափավոր մահմեդականության հայացքների և վայելում ազատականների, ձախակողմյա կուսակցությունների և երկրի քրիստոնեական փոքրամասնության աջակցությունը, ինչպես նաև նախկին նախագահ Մուբարաքի կառավարման ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Ահմեթ Շաֆիքն ու Ամր Մուսան, որոնք կողմ են կառավարման աշխարհիկ կարգի պահպանման:

Աշխարհիկ հայացքների հարող որևէ թեկնածուի հաղթանակը էականորեն կտարբերվի վեց ամիս առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնց ընթացքում ընտրողների ավելի քան 70 տոկոսը ձայն է տվել մահմեդական կուսակցությունների թեկնածուների օգտին:

Եգիպտոսում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, ընտրողները մեծ մասը գոհունակություն է հայտնել պաշտոնյաների կողմից ձայների հաշվառման գործընթացի անցկացմամբ:

Նախագահական առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել հունիսի 16-ից 17-ը, իսկ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի անունը կհայտարարվի հունիսի 21-ին:

Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի դեմ դրված կլինի հսկա խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը, քանի որ Եգիպտոսի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում՝ զբոսաշրջության ոլորտում գրանցված կտրուկ անկման, հանցավորության բարձր մակարդակի և չդադարող գործադուլների պատճառով:

XS
SM
MD
LG