ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը կրճատել է կուսակցության կողմից Միթ Ռմոնիին նախագահական թեկնածու նշանակելու նպատակով կազմակերպված համագումարը՝ Ֆլորիդա նահանգին մոտեցած արևադարձային փոթորկի պատճառով:
Նահանգի Տամպա քաղաքում անցկացվող համագումարն ըստ ժամանակացույցի պետք է բացվեր երկուշաբթի օրը, սակայն հանրապետական կուսակցության պաշտոնյաները այսօրվա ելույթների և այլ իրադարձությունների հիմնական մասը բաշխել են մնացած երեք օրվա միջև:
Հանրապետական համագումարի բացումը հետաձգվել է «Այզեք» անվանումը կրող արևադարձային փոթորկի պատճառով, որը, ըստ կանխատեսումների անցնելու է Տամպայից մոտ 300 կիլոմետր դեպի արևմուտք հեռավորության վրա:
Սպասվում է, որ Հանրապետական ազգային հանձնաժողովի նախագահ Ռեյնս Պրիբուսը երկուշաբթի օրը կանցկացնի համագումարի խորհրդանշանակ բացումը, ապա արագ դադար կհայտարարի համագումարի աշխատանքում: Պրիբուսը բացման կարճատև արարողության ժամանակ կգործարկի չորսօրյա միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի պետական պարտքի ավելացումը ցուցադրող հատուկ ժամացույցը:
Որոշ հանրապետականներ մտահոգված են, որ «Այզեք» փոթորիկն այս շաբաթվա ընթացքում Մեքսիկական ծոցին հարող ԱՄՆ-ի առափնյա տարածքներին կործանիչ հարված հասցնելու դեպքում կարող է ստվեր գցել հանրահավաքի անցկացման վրա, քանի որ նման դեպքում հանրապետականները ստիպված կլինեն ավելի համեստորեն անցկացնել իրենց կողմից որպես տոնական ընկալվող այս արարողությունը: