Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի նախատեսում է թուլացնել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համաձայն, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը «պատմական սխալ» կդառնա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, ըստ հաղորդագրությունների, նախատեսում է աստիճանաբար «ապասառեցնել» արտերկրում պահվող Իրանի որոշ ակտիվներ՝ նվազեցնելու համար այն վնասը, որը Իրանի տնտեսությանը պատճառում են վերջինիս միջուկային ծրագրի դեմ ուղղված պատժամիջոցները:

Ըստ հաղորդագրությունների, որտեղ մեջ է բերվում իր անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից տրամադրված տեղեկությունները, նման առաջարկություն է ներկայացվել այս շաբաթ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցություններից հետո: Այս բանակցությունների ընթացքում, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի, Իրանի կողմից «ցուցաբերվել է լրջության և բովանդակալիության այնպիսի աստիճան, որը նախկինում երբևէ չէր գրանցվել»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Բերնանդեն Միհանը սակայն ասել է, թե Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացման մասին քննարկումները «վաղաժամ են և ենթադրական»:

Միհանի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը քննարկելուց առաջ Իրանը պետք է համաձայնվի իրականացնել «իմաստալից, թափանցիկ և ստուգելի քայլեր»:

Իսրայելն այս ընթացքում զգուշացրել է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման թուլացնելու վտանգի մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համաձայն, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը «պատմական սխալ» կդառնա:
XS
SM
MD
LG