Սիրիայի ակտիվիստների խմբերի համաձայն, ինքնասպանի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի կառավարական ուժերի 50 զինծառայող:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինծառայողների դեմ ուղղված հարձակումը կատարվել է պայթուցիկ նյութերով բեռնված մեքենայի միջոցով:
Ըստ «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության ղեկավար Ռամի Աբդ ալ-Ռահմանի, երկուշաբթի օրը Զիյարա գյուղում հարձակումն իրականացրել է իսլամիստ զինյալների «Ալ-Նուսրայի ճակատ» անվանումը կրող կազմակերպությունը, որի գործողությունները ոգեշնչվում են «ալ-Քաիդա»-ի կողմից:
Ինքնասպանի կողմից իրականացված հարձակման զոհերի թիվն անհնար է ենթարկել անկախ հաստատման:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկուշաբթի օրը ծանր մարտեր էին ընթանում Դամասկոսի Թադամոն և Յարմուկ շրջաններում: Վերջինս գտնվում է պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկի մոտակայքում: Պաղեստինցի և Սիրիայի պաշտոնական աղբյուրների համաձայն, 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ:
Ակտիվիստների համաձայն, կառավարական օդուժը հարվածներ էր հասցրել նաև Իդլիբ նահանգում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 20 ապստամբ:
Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրը մեկնարկել են բանակցություններ, որոնք նպատակ են հետապնդում կազմավորելու ընդդիմության միասնական ճակատ և ստանալ միջազգային ճանաչում, ինչը կարող է ավելացնել նախագահ Բաշար ալ-Ասադին պաշտոնից հեռացնելուն ուղղված պայքարն ավարտի հասցնելու հավանականությունը:
Դոհայում հանդիպումների առաջին չորս օրը նվիրված կլինի Սիրիայի տարածքից դուրս գործող ընդդիմադիր ամենախոշոր կազմակերպությունը՝ Սիրիայի ազգային կոնգրեսը փախուստի մեջ գտնվող կառավարության վերածելուն:
Սիրիայի ազգային կոնգրեսը երկուշաբթի օրն անցկացված քվեարկության արդյունքում հավանության է արժանացրել Սիրիայի ներսում գործող ավելի մեծ թվով ակտիվիստներ և քաղաքական կուսակցություններ իր կազմում ընդգրկելու մասին որոշումը: Որոշումն ընդունվել է՝ Միացյալ Նահանգների կողմից Արևմուտքի հետ աշխատելու ունակություն ունեցող՝ ապստամբների առավել ներկայացուցչական առաջնորդություն ստեղծելուն ուղղված ճնշման հետևանքով:
Վաշինգտոնի և Սիրիա ապստամբների օտարերկրյա այլ աջակիցների համաձայն, անհնար է ավելացնել Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը, եթե նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարման դեմ հանդես եկող ընդդիմությունը չհամախմբվի և չներառի Սիրիայի հասարակության առավել լայն շրջանակներ՝ ներառյալ երկրում կառավարական ուժեր դեմ պայքար մղող մարտիկներին:
Սիրիայում ապստամբությունը շարունակվում է արդեն մոտ 20 ամիս: Տարբեր գնահատականների համաձայն, հակամարտությունը մոտ 36 հազար զոհի պատճառ է դարձել: