Մատչելի հղումներ

«Ամերիկացի ռազմական բժիշկները մասնակցել են բանտարկյալներին կտտանքների ենթարկելուն». զեկույց


Անկախ փորձագետների խմբի եզրակացության համաձայն, սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ստիպում էին բժիշկներին խախտել մասնագիտական էթիկայի կանոնները

«Միացյալ Նահանգների ռազմական բժիշկները խախտել են բժշկական էթիկայի կանոնները՝ հանցակից լինելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո բանտարկված անձանց հետ դաժան վերաբերմունքին»:

Նման եզրակացություն ներկայացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանին կից գործող «Բժշկական մասնագիտության ինստիտուտ» շահույթ չհետապնդող կազմակերպության Ազգային անվտանգության ոլորտի կազմում գործող ազատազրկման վայրերում բժիշկների մասնագիտական որակավորման պահպանումն ուսումնասիրող մասնագետների խմբի կողմից հրապարակված զեկույցում, որտեղ նշված է, որ «բժիշկները ներգրաված են եղել կտտանքների մշակման, մասնակցել են կտտանքների, ինչպես նաև թույլ են տվել բանտարկյալների հետ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք»:

Պաշտպանության ոլորտի, առողջապահության, օրենսդրության և մարդու իրավունքների ոլորտի 19 փորձագետների մասնակցությամբ գործող աշխատանքային խումբն այս եզրակացությունների է եկել՝ ուսումնասիրելով Աֆղանստանում և Իրաքում, ԿՀՎ-ի գաղտնի բանտերում և Գուանտանամոյում բանտարկյալների հետ բժիշկների մասնակցությամբ իրականցված գործողությունների վերաբերյալ հասարակությանը հասանելի փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները:

Ըստ փորձագետների, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և ԿՀՎ-ը, ցանկանալով հնարավորինս արագ ստանալ ահաբեկչական հարձակումների կանխարգելմանը նպաստող տեղեկություններ, բժիշկներին ներկայացնում էին բժշկական պրակտիկայի «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը խախտելու անօրինական պահանջներ:
XS
SM
MD
LG