Մատչելի հղումներ

«Հսկա ծախսեր, քիչ օգուտ Իրանին՝ միջուկային ծրագրից»


«Քարնեգի» հիմնադրամի զեկույցի համաձայն, Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ դադարեցնել՝ «պարզապես ռմբակոծելով» այն

«Իրանը շարունակելու է միջուկային իր ծրագիրը՝ չնայած այն հանգամանքի, որ ազգային հպարտության այս խորհրդանիշը, չափված նավթից ստացված կորսված եկամուտներով և օտարերկրյա չկատարված ներդրումներով, արդեն իսկ դարձել է 100 միլիարդ դոլար կազմող վնասների պատճառը»:

Այս մասին նշված է «Քարնեգի» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում, որի հեղինակներ համաձայն, Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ դադարեցնել՝ «պարզապես ռմբակոծելով» այն:

Ըստ զեկույցի հեղինակների, դիվանագիտությունը միակ ճանապարհն է, որի միջոցով հնարավոր է ապահովել, որ Իրանում իրականացվող միջուկային ծրագիրը չշեղվի իր խաղաղ բնույթից:

«Այս ծրագրի հետ փոխկապված է ազգային հպարտության չափազանց մեծ մաս, ինչի հետևանքով, որքան էլ դա ոչ պատշաճ չհնչի, բաց թողնված եկամուտները պարզապես կարող են անտեսվել»՝ նշել են զեկույցի հեղինակները՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին:

Իրանում միջուկային ծրագիրը մեկնարկել էր դեռևս հինգ տասնամյակ առաջ, երբ Իրանի շահը Միացյալ Նահանգների դաշնակիցն էր:

«Նկատի ունենալով Իրանում առկա տեղական գիտելիքները և փորձը, երկարաժամկետում Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահովման միակ ճանապարհը երկուստեք ընդունելի դիվանագիտական լուծում գտնելն է», - նշում են զեկույցի հեղինակները:
XS
SM
MD
LG