«Կենտրոնական հետախուզական գործակալությունը տեղեկություններ էր հավաքում միջազգային դրամական փոխանցումների մասին՝ օգտագործելով նույն օրենքի դրույթները, որոնք թույլ էին տվել ԱՄՆ-ի ԱԱԳ-ին հավաքել տեղեկություններ հեռախոսազանգերի և համացանցային հաղորդակցության մասին»:
Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են ամերիկյան «Նյու Յորք Թայմս» և «Ուոլ Ստրիթ Ջորնըլ» պարբերականները ,որոնց համաձայն միջազգային դրամական փոխանցումների մասին տեղեկությունների հավաքման ծրագրի գոյությունը հաստատել են, առանց իրենց անունը նշելու, ԱՄՆ-ի ներկայիս որոշ պաշտոնյաներ:
Պարբերականներում հրապարակված զեկույցի համաձայն, ֆինանսական գործարքների մասին տեղեկություններ հավաքելու ծրագիրն իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱՄՆ-ի օրենքի՝ «PATRIOT Act»-ի շրջանակներում, որն ընդունվել էր ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո:
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից դրամական փոխանցումների մասին տեղեկություններ հավաքելու զեկույցում հիշատակվել է «Վեսթերն Յունիոն» ընկերության անունը:
«Վեսթերն Յունիոն» ընկերությունը չի հաստատել ԿՀՎ-ի ծրագրում իր մասնակցությունը՝ նշելով միայն, որ ընկերությունը կատարում է դաշնային օրենքների պահանջները, որոնց համաձայն բանկերը պետք է զեկուցեն կասկածելի գործարքների մասին:
«Նյու Յորք Թայմս» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը նշել է, որ, ըստ դաշնային օրենքի, միջազգային դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկություններ հավաքելուց առաջ պետք է հաստատվի ահաբեկչական կազմակերպության հետ դրանց կապը, իսկ հավաքված տեղեկությունները պետք է ջնջվեն մի քանի տարի անց:
«Նյու Յորք Թայմս»-ը, բացի այդ, հիշատակել է, թե առաջիկայում կարող են հրապարակվեն տեղեկություններ նման այլ ծրագրերի մասին: